ԱՄՆ-ն Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ծրագրեր է կառուցում. Ռոհանի

20:24   16 Հունվար 2018    262

ԱՄՆ-ն ծրագրեր է կառուցում Սիրիայի եւ ողջ տարածաշրջանի տարածքային ամբողջականության ու անվտանգության դեմ:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ծրագիրը, որը Միացյալ Նահանգներն ունեն մտքում, խախտում է միջազգային նորմերը եւ Սիրիայի ու տարածաշրջանի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանն ուղղված դավադրություն է իրենից ներկայացնում»,- ասել է Իրանի նախագահը` դատապարտելով ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները