Հռոմի պապը կրկին ներողություն է խնդրել

20:44   16 Հունվար 2018    295

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին ներողություն է խնդրել մանկապիղծ քահանաների գործողություններից տուժած երեխաներից:

Այս մասին, ինչպես հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը, Հռոմի պապը հայտարարել է առաքելական այցի ընթացքում Չիլիի ղեկավարության ներկայացուցիչների առջեւ ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չեմ կարող չարտահայտել այն ցավն ու ամոթը, որ զգում եմ Եկեղեցու հոգեւորականության կողմից երեխաներին հասցված անդառնալի վնասի մասին մտածելիս: Արդարացի է ներողություն խնդրել եւ աջակցել բոլոր զոհերին եւ միեւնույն ժամանակ անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- ասել է Պապը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները