Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում 25 տոկոսով արժեզրկվել է

09:49   17 Հունվար 2018    345

Բիթքոինի փոխարժեքը 24 ժամում արժեզրկվել է ավելի քան քառորդ մասով, վկայում են CoinMarketCap-ի տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պորտալի տեղեկությունների համաձայն՝ բիթքոինն էժանացել է 25,1 տոկոսով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից առաջին անգամ հասնելով 10,5 հազար դոլար մակարդակի:

Բիթքոինը կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է՝ բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարելի է «մայնինգի» ենթարկել հաշվողական սարքերի միջոցով:

CoinMarketCap ծառայությունը թույլ է տալիս տեղեկանալ կրիպտոարժույթներից յուրաքանչյուրի միջին գնին եւ կապիտալիզացիային: Բիթքոինի շուկայական միջին գինը դոլարով հաշվարկելիս ագրեգատորը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները