Սերգեյ Բագրատյան. Շատ քաղաքացիներ դժգոհ են թանկացումներից

09:55   17 Հունվար 2018    486

«Եթե մենք այսօր չենք պատրաստել այդ հասարակությանը, ես ինքս վստահ չեմ, որ հասարակությունը պատրաստ է փողոցային պայքարին:

Այսինքն՝ եթե այդ քաղաքացին պատրաստ է փողոց դուրս գալ, ապա ինքը պետք է բոյկոտեր այդ թանկացումները, հայտարարվեր՝ որ առեւտուր չեն անելու»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա ներկայացմամբ՝ քաղաքացին պետք է տեսնի, որ քաղաքակիրթ պայքարի բոլոր ձեւերը սպառված են, միակ ճանապարհը փողոց դուրս գալն է. «Եթե մենք դա չենք սպառել՝ հասարակության մի զգալի հատված դեռեւս պատրաստ չէ փողոց դուրս գալուն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Սերգեյ-Բագրատյան  


Վերնագիրի այլ պիտակները