Ադրբեջանում երրորդ շաբաթն է անհետ կորած լեռնագնացներին են որոնում

09:58   17 Հունվար 2018    344

Ադրբեջանում երրորդ շաբաթն է անհետ կորած ալպինիստների որոնումը շարունակվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկտեմբերի վերջին Գուբինսկի շրջանի լեռներում անհետացել են «Գիլավար» օդային եւ էքտրեմալ սպորտի ակումբի երեք անդամները` Ֆարիդա Ջաբրաիլզադեն, Բաբուր Հուսեյնովը եւ Նամին Բունիյատզադեն: Խումբը դուրս էր եկել դեկտեմբերի 23-ին եւ պետք է վերադառնար դեկտեմբերի 26-ին: Խմբի հետ կապը ընդհատվել էր դեկտեմբերի 24-ին:

Քրեական գործ է հարուցվել: Անհետ կորած լեռնագնացների որոնմանը միացել են Թուրքիայի երկու փորձագետներ: Չնայած վատ եղանակային պայմաններին՝ որոնումները շարունակվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները