Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քննարկել են արցախյան հիմնախնդիրը

09:01   17 Հունվար 2018    405

Հունվարի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Մամեդյարովը տեղեկացրել է իր գործընկերոջը հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին:

Նշելով, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ և փուլային կարգավորման նպատակով առարկայական, ինտենսիվ բանակցություններին՝ դիվանագետն ասել է, որ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները