Կանադայում հանդիպել են Թիլերսոնն ու Չավուշօղլուն

10:06   17 Հունվար 2018    631

Կանադայի Վանկուվեր քաղաքում հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ հանդիպման հիմնական թեման է եղել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և PYD/YPG-ի համագործակցությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին՝ տարածաշրջանում քաոս կսկսվի:

Թիլերսոնի և Չավուշօղլուի հանդիպումը դռնփակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն   Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները