Չեխիայի հարավում 40 ավտոմեքենա է բախվել

10:39   17 Հունվար 2018    353

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պրահա-Բրատիսլավա ավտոճանապարհի 99-րդ կմ-ի երկու ուղղություններով ձյան առատ տեղումների պատճառով միմյանց է բախվել ավելի քան 40 ավտոմեքենա:

Տուժել է մոտ 10 մարդ, նրանցից մեկը միջին ծանրությամբ վիրավորումով է, մնացածը՝ թեթև:

Վթարի հիմնական պատճառը, ըստ ոստիկանության ներկայացուցչի, վարորդների կողմից սայթաքուն ճանապարհի վրա վատ տեսանելիության պայմաններում արագության գերազանցումն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները