Մարգվելաշվիլին չի բացառում իր մասնակցությունը ընտրություններին

10:59   17 Հունվար 2018    344

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառում, որ իր թեկնածությունը երկրորդ ժամկետով կառաջադրի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում։

Հունվարի 16-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ «ելնելով քաղաքական նկատառումներից, այսօր պաշտոնական հայտարարություն չի անի այն մասին, թե նախագահի պաշտոնի համար առաջադրելու է արդյոք իր թեկնածությունը հերթական ընտրություններում»: Լրագրողները դարձյալ հետաքրքրվել են, թե նա մասնակցելու է արդյոք պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարին:

«Գործող նախագահը երբեք չի բացառում, որ ինքն առաջադրվելու է պետության ղեկավարի պաշտոնում»,- նշել է Մարգվելաշվիլին: Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տարել Վրաստանի նախագահի 2013 թվականի ընտրություններում: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թվականի հոկտեմբերին: Հերթական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին: Մարգվելաշվիլին որեւէ քաղաքական կուսակցության անդամ չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարգվելաշվիլի   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները