Նազարբաեւը Թրամփին հրավիրել է Ղազախստան

11:03   17 Հունվար 2018    293

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta»-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել իր երկիր:

«Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ԱՄՆ-ի եւ Ղազախստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը քննարկելու համար: Նախագահ Նազարբաեւը շնորհակալություն է հայտնել Նախագահ Թրամփին հյուրընկալության համար եւ նրան հրավիրել ապագայում այցելել Ղազախստան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների առաջնորդները հաստատել են Ղազախստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ նրա դերը համաշխարհային խաղաղության եւ բարգավաճման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաեւ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները