Ադրբեջանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին. Լուսանկարներ

19:56   16 Հունվար 2018    235

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադըկովը՝ հունվարի 16-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է՝ գլխավոր շտաբների պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի՝ «Վճռական աջակցություն» և «Կայունության պրոյեկցում» ձևաչափերով հանդիպումներին:

Այդ մասին Hayatsk.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունում:

Տեղեկատվության համաձայն, «Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված հանդիպման շրջանակներում գլխավոր շտաբների պետերը քննարկել են՝ Աֆղանստանում անվտանգությունը, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շարունակումը և օպերատիվ իրավիճակում փոփոխությունները, այդ թվում նաև հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում իրավիճակը:

«Կայունության պրոյեկցում» ձևաչափով անցկացված հանդիպմանը քննարկվել են՝ անվտանգության մեջ ներդրված ռազմական ավանդի և Եվրոպայի հարավային հարևանությունում կայունության հարցեր, ինչպես նաև նԱՏՕ-ի, Եվրոպական միության միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության երաշխիքների և այդ ուղղությամբ ազգային ջանքերի հետ կապված հարցեր:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նաջմեդդին-Սադըկով   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները