Թայվանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

11:44   17 Հունվար 2018    331

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Չորեքշաբթի Թայվանում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են համաշխարհային կոորդինացված ժամանակով 05.59-ին Թայբեյ քաղաքից 11 կմ հյուսիս: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները