United Airlines-ի օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել

20:28   06 Փետրվար 2018    599

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News»-ին, Ամերիկյան United Airlines ավիաընկերության Դենվերից Հավայան կղզիներ ուղևորվող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ զուգարանների խցանման պատճառով:

Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել փոխել ինքնաթիռը, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են եղել սպասել հավելյալ 8 ժամ:

Հայտնի է դարձել, որ օդ բարձրանալուց առաջ՝ Դենվերում, օդանավը չի ենթարկվել պատշաճ մաքրման:

«Նման փորձը տհաճ և հիասթափեցնող էր», - հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը՝ հայցելով ուղևորների ներողամտությունը:

United Airlines-ը փորձել է հարթել իրավիճակն ու առաջարկել է ուղևորներին փոխհատուցել նրանց կրած վնասը լրացուցիչ 10.000 մղոն թռիչքի իրավունքի կամ 200-ական դոլարի ստացականների տրամադրմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   United-Airlines  


Վերնագիրի այլ պիտակները