Դիմացը ապրիլ է՝ ձեզ վրա են կախելու տեսախցիկներ. Փաշինյանը (VIDEO)

11:59   17 Հունվար 2018    382

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի վերջո կիրականանա ոստիկանության երազանքը, և նա իրավունք կունենա տեսախցիկներ տեղադրելու ցանկացած տեղ. «Այս օրենքը վերաբերում է ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերին: Ընդ որում, խոսքը ոչ միայն հրապարակային, այլև գաղտնի նկարահանման մասին է»:

Փաշինյանի խոսքով՝ այս հարցի անհետաձգելիությունը պայմանավորված է նրանով, որ դիմացը ապրիլ է գալիս. «Եվ իշխանությանը պետք են երաշխիքներ, որ իմանան էս կամ էն պատգամավորը ինչ է անում: Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների վրա են կախելու, ձեզ վրա են կախելու: Էնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները