Քաղաքացիական ակտիվիստների տներն ուզում եք օրենքով մտնել. Փաշինյան (VIDEO)

12:01   17 Հունվար 2018    405

Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք է վերապահվելու օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս օրենքով չի բացառվում, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և ամբողջ տունը վերցնեք տեսանկարահանման տակ. «Այսինքն՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները