Նախագիծ բերեք՝ մարդկանց վրա ժուչոկներ դնենք. Զոհրաբյան

12:05   17 Հունվար 2018    561

Առաջին հայացքից պոզիտիվ և օրինաչափ թվացող նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացնում, «Ոստիկանության մասին» Հայաստանի օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք բոլորս իրավունք ունենք մտավախություն ունենալու, որ այն ամենն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի չարս: Նույն բանն է, որ ասեք՝ նախագիծ բերեք՝ մարդկանց վրա ժուչոկներ դնենք, որովհետև մարդ կարող է ինչ-որ մի տեղ ինչ-որ հանցագործության ականատես կամ մասնակից լինել», - հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Հայ պատգամավորն ընդգծեց, որ տասնյակ տարիներ շարունակ մեր երկրում, քաղաքական նկատառումներց ելնելով, եղել են հաշվեհարդարներ, որոնք շարունակվում են, ուստի առաջարկվող նախագիծը լուրջ հետևանքներ կարող է ունենալ:

«Մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամի խնդիր և իրավունք ունենք կասկածելու, որ ձեր ներկայացրած նախագծի ենթատեքստում այլ պահանջներ կան: Մենք հասկանում ենք՝ ինչ երկրում ենք ապրում և առաջին հայացքից անմեղ թվացող առաջարկը, հասկանում ենք, թե ինչ հետևանքեր կարող է ունենալ», - ասաց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զոհրաբյան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները