Քահանային 14 տարվա ազատազրկման են դատապարտել՝ պեդոֆիլիայի մեղադրանքով

12:14   17 Հունվար 2018    266

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանում քահանա Գլեբ Գրոզովսկուն 14 տարվա ազատազրկման են դատապխարտել՝ խիստ ռեժիմի գաղութում:

Նշենք‚ որ Գրոզովսկին մեղադրվում էր մանկական ճամբարում երեք աղջիկների հանդեպ սեռական գործողություններ իրականացնելու մեջ‚ որոնցից մեկը տեղի է ունեցել 2009թ.‚ մյուս երկուսը՝ 2013-ին:

Քահանայի հանդեպ քրեական գործը հարուցվել էր 2013 թվականին‚ սակայն քանի որ Գրոզովսկին թաքնվում էր Իսրայելում և փորձում այնտեղ քաղաքացիություն ստանալ‚ նրան հաջողվել է ձերբակալել միայն 2016թ.-ի աշնանը:

Դեռևս արտասահմանում գտնվելով՝ քահանան ԶԼՄ-ներին փոխանցում էր‚ որ անմեղ է:

Նշենք‚ որ դատարանի կողմից պատիժը ներկայացնելուց հետո նա ասել է‚ որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

Նա նաև լրագրողներին հայտնել է‚ որ բանտում գիրք է գրելու‚ և բոլոր հռչակավոր գրքերը հենց բանտում են գրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները