ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հրվ. Կորեա՝ ներկա լինելու Օլիմպիադայի բացմանը

12:17   17 Հունվար 2018    370

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներկա է լինելու հարավկորական Փյոնչհանում Օլիմպիական խաղերի բացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հունվարի 16-ին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում:

«Փետրվարին ես կմեկնեմ Կորեայի Հանրապետություն՝ Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Հուսով եմ, որ ժողովուրդների բարեկամության օլիմպիական ոգին կտարածվի ամբողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»,- ասել է Գուտերիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները