Ջեֆ Սեշնսը առաջարկել է երկիր թողնել

12:21   17 Հունվար 2018    186

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Միացյալ Նահանգներում միգրացիոն համակարգը պետք է բարեփոխվի այնպես, որպեսզի երկիր տեղափոխվել կարողանան միայն նրանք, ովքեր պետության համար օգտակար հմտությունների են տիրապետում եւ կարող են հաջողության հասնել:

Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը:

«Մարդկանց մեր երկիր ընդունելիս մենք պետք է գործենք Կանադայի նման: Մենք պետք է գնահատենք միգրանտներին, որպեսզի համոզվենք, որ նրանք կհետեւեն օրենքին եւ սպառնալիք չեն ներկայացնի մեզ համար, որ նրանք կրթության եւ հմտությունների բավարար մակարդակ ունեն՝ Ամերիկայում հաջողության հասնելու համար»,- մասնավորապես նշել է Սեշնսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները