Հայտնի է հնագույն ամերիկյան քաղաքակրթության անհետացման պատճառը

19:16   17 Հունվար 2018    106

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, Մաքս Պլանկի (Գերմանիա) ինստիտուտի գիտնականները պարզել են, որ 14-16- դարերում Կենտրոնական Ամերիկայում գոյություն ունեցող Ացտեկների կայսրությունը կարող էր ոչնչանալ եվրոպացիների կողմից բերված բակտերիաներից առաջացած սալմոնելեզի համաճարակի պատճառով:

Հիվանդության պատճառով մահացել է 7-17 միլիոն բնիկ ամերիկացի, ովքեր չունեին միկրոօրգանիզմների նկատմամաբ իմունիտետ:

1519-ին կոնկիստադորների ժամանման ընթացքում ացտեկների թիվը 25 միլիոնի էր հասնում:

Հնագույն քաղաքակրթության վերացման պատճառներից մեկը համաճարակն էր, որը տարածվել էր Մեքսիկայի եւ Գվատեմալայի զգալի հատվածում:

Հետազոտողները ացտեկներին պատկանող տասնյակ կմախքների ատամների պուլպաներից նմուշներ են վերցրել:

Դրանցում սալմոնելայի հետքեր են հայտնաբերվել: Այս մանրէով վարակը հանգեցնում է ջրազրկման, ծանր տենդի եւ աղեստամոքսային տրակտի խանգարման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները