ԴԱԻՇ-ի ահաբեկչական սպառնալիքի վերացումը դեռ շատ հեռու է․ ՆԱՏՕ

20:13   17 Հունվար 2018    244

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը կրել է ռազմական, բայց ոչ գաղափարախոսական պարտություն։

Այս մասին հունվարի 17-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի երկօրյա նիստի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կոմիտեի նախագահ գեներալ Պյոտր Պավելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք տեսնում ենք ԴԱԻՇ-ի ռազմական պարտությունը, բայց գաղափարախոսությունը դեռ շարունակում է գոյություն ունենալ: Այս սպառնալիքի անհետացումը դեռ շատ հեռու է»,- ընդգծել է Պյոտր Պավելը:

Նա նաեւ ընդգծել է, որ դաշինքն անհրաժեշտ է համարում աշխատանքներ սկսել իրադրությունը կայունացնելու եւ Իրաքում անվտանգության մակարդակի բարձրացնելու համար։ Գեներալի խոսքով՝ փետրվարին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկվեն Իրաքի աջակցության ընդլայնման գործնական միջոցները:

«ՆԱՏՕ-ի կողմից Իրաքին աջակցություն կցուցաբերվի փաթեթային ռեժիմում: Այն ուղղված կլինի ամբողջ երկրին եւ նրա քաղաքացիներին, ոչ թե առանձին խմբերին»,-ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ԴԱԻՇ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները