Արիզոնայում 80-ամյա տղամարդը բանկ է կողոպտել

20:24   17 Հունվար 2018    347

80-ամյա Ռոբերտ Ֆրենսիս Քրեբսը, չնայած իր տարիքին, որոշել էր բանկը թալանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մտնելով ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի Pyramid Credit Union-ի մասնաճյուղ՝ տղամարդը հանել է ատրճանակը եւ պահանջել հանձնել իրեն դրամարկղում առկա գումարը:

Ստանալով գումարը՝ Ռոբերտը արագ հեռացել է: Ոստիկանությանը հաջողվել է շատ արագ գտնել կողոպտիչին քաղաքային հյուրանոցներից մեկում: Զինված կողոպուտի համար 80-ամյա ծերուկը կկանգնի դատարանի առջեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները