4 հազար տարվա մումիայի ԴՆԹ-ն բացահայտել է ընտանեկան գաղտնիք

20:35   17 Հունվար 2018    303

ԴՆԹ-ի վերլուծությունը հնարավորություն է տվել պարզել՝ արդյոք Նահթ Անհը եւ Հնում Նահթը, որոնք մահացել էին մ․թ․ա․ մոտ 1800 տարի առաջ, իրականում եղբայրներ են:

Այս մասին վեճեր էին ընթանում վերջին հարյուրամյակների ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա ազգակցական կապերի բացահայտման առաջին ուսումնասիրությունն է, որում միաժամանակ վերլուծության է ենթարկվել միտոքոնդրումային ԴՆԹ-ն եւ մումիաների Y քրոմոսոմները: Այս մասին տեղեկանում ենք Journal of Archaeological Science-ում հրապարակված հոդվաածից։

Զույգերի գերեզմանները հայտնաբերվել էր 1907 թվականին: Հիերոգլիֆային գրառումն ասում էր, որ այստեղ թաղված են տեղի նահանգապետի որդիները: Նաեւ այնտեղ նշված էր նրանց եւ նրանց մոր անունները:

Սակայն հետազոտությունից պարզ է դառնում, որ նրանց մայրն իսկապես նույն է, սակայն հայրերը տարբեր են։ Սա, փաստորեն, ամուսնական անհավատարմության պատմությունն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները