Բիթքոինի փոխարժեքը նվազել է $10 000-ից ցածր

21:13   17 Հունվար 2018    307

Ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի գինը նվազել է 10 000 դոլար հոգեբանական ցուցանիշից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Корреспондент"-ին, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:

Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում նվազել է 20 տոկոսով: 17:00-ի դրությամբ բիթքոինը գնահատվում էր 9620 դոլար: Թվային արժույթի կապիտալիզացումը նվազել է՝ հասնելով 161 մլրդ դոլարի:

Այլ թվային արժույթներ նույնպես լուրջ անկում են գրանցել: Թվային արժույթների ընդհանուր կապիտալիզացումը կրճատվել է մինչև 429 մլրդ դոլարի:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին բիթքոինի փոխարժեքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել՝ նվազելով մինչև վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները