Նախագահը բացարձակ առողջ է. Պեսկովը Պուտինի մասին

21:21   17 Հունվար 2018    251

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "life.ru"-ին, Ռուսաստանի նախագահը առողջական խնդիրներ չունի, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,:

«Կարող եմ վստահեցնել, որ նախագահը բացարձակ առողջ է և շատերին կարող է գերազանցել»,- ասել է Պեսկովը:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, այդ հարցն առաջացել է այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել և լավ վիճակում լինելու մասին եզրակացություն է ստացել: Պեսկովը հավելել է, որ ռուսական օրենքներում չկա օրենք, որի համաձայն անհրաժեշտ կլինեին ՌԴ նախագահի նման հետազոտությունները:

«Մեր օրենսգրքում նախագահի առողջական վիճակի մասին տվյալները հրապարակելու վերաբերյալ պարտավորություններ նախատեսված չեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   նախագահ   Դմիտրի-Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները