Հարբած ոստիկանը Porsche Cayenne-ի ղեկին բախվել է Նազարբաևի նստավայրի ցանկապատին

21:36   17 Հունվար 2018    406

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ինտերֆաքս"-ին, Ղազախստանի ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ի ղեկին Աստանայում բախվել է երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի նստավայրի ցանկապատին:

«Հունվարի 17-ին՝ ժամը 3:20-ին Աստանայում ոստիկանության ավագ լեյտենանտ Իմանբեկովը, գտնվելով ոչ սթափ վիճակում ՝վարելով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է «Ակ օրդա» նստավայրի ցանկապատին»,- ասված է տեղեկատվության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան   նախագահ   Նուսուլթան-Նազարբաև  


Վերնագիրի այլ պիտակները