Թուրքմենստանն արգելում է ֆիլմերում սեքս ցուցադրելը

21:45   17 Հունվար 2018    255

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել է օրենք «Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման մասին», որն արգելում է ֆիլմերում և հեռուստատեսային ծրագրերում ցուցադրել սեքս, բռնություն և վնասակար սովորություններ։

Ընդունված օրենքը կոչ է անում ստեղծել երկրի «դրական կերպար»։ Նման նյութերի արգելքը պայմանավորված է ազգային արժեքների պաշտպանությամբ։

Օրենքում հստակ չի նշվում, թե ինչ է նկատի առնվում «վնասակար սովորությունների» ներքո և ով է սահմանելու դրանք։

Թուրքմենստանում բոլոր տեսակի ԶԼՄ-ները գտնվում են պետության կոշտ վերահսկողության ներքո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները