Twitter-ում խոստովանել են, որ կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները

21:57   17 Հունվար 2018    405

Hayatsk.info-ն հայտնում է, որ Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները:

Twitter-ի ներկայացուցիչը BuzzFeed-ի հարցին ի պատասխան նշել է, որ հաղորդագրությունները դիտարկվում են «ժամանակ առ ժամանակ»:

«Մենք պարբերաբար չենք դիտարկում անձնական հաղորդագրությունները: Միայն ժամանակ առ ժամանակ: Սահմանափակ թվով աշխատակիցներ ունեն մուտք նման տեղեկատվության, և մենք նրանց նկատմամբ կիրառում ենք մուտքի խիստ արձանագրություններ»,- ասել է նա:

Նա չի նշել նման աշխատակիցների կոնկրետ թիվը, սակայն ավելացրել է, որ հարյուրավոր աշխատակիցների մասին լուրերը, որոնք կարդում են հաղորդագրությունները, չեն համապատասխան իրականությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները