Մեծ Բրիտանիայում նշանակվել է միայնության հարցերով նախարար

22:40   17 Հունվար 2018    127

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշանակել է երկրում առաջին՝ միայնության հարցերով նախարարին։

Պաշտոնը զբաղեցրել է սպորտի և քաղհասարակության հարցերով փոխնախարար Տրեյսի Կրաուչը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրագործել է նախագիծը, որը նախաձեռնել էր պատգամավոր Ջո Կոքսը, ով սպանվել է 2016 թվականին։

Մոտ ժամանակներս կառավարությունը կմշակի համալիր ծրագիր, որը կօգնի բրիտանացիներին ազատվել սոցիալական մեկուսացումից։

Կրաուչի տվյալներով՝ 75 տարեկան և դրանից բարձր տարիքի բրիտանացիների մոտ կեսը՝ մոտավորապես 2 մլն մարդ, ապրում է մենակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները