Բրիտանական խումբը ծրագրում էր պայթեցնել Բիգ-Բենը

09:03   18 Հունվար 2018    273

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, Բրիտանական իսլամիստները, որոնց մեղադրում են Լոնդոնում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, ծրագրում էին պայթեցնել Բիգ-Բենը, Հիթրոու օդանավակայանը, Westfield առեւտրի կենտրոնն ու հանրային տրանսպորտի մի քանի կայարաններ:

Դատարանում ծայրահեղական Ումար Հաքը, որ ձերբակալվել է անցած տարի երեք այլ հանցակիցների հետ, պատմել է Լոնդոնում տուրիստական հետաքրքրություն ներկայացնող մի քանի վայրեր պայթեցնելու մտադրության մասին։ Ահաբեկչի խոսքով, 2017թ. Վեսթմինսթերի ահաբեկչությունը իրեն ոգեշնչել է «Ալլահի մահվան ավազակախումբ» ստեղծել։

Դատարանին հայտնի է դարձել, որ Հաքը իսլամական գաղափարներ է քարոզել Լոնդոնի մահմեդական դպրոցում դասավանդելիս։ Դասարանում աշակերտները ահաբեկչական հարձակումներ են բեմադրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիգ-Բեն  


Վերնագիրի այլ պիտակները