Մեքսիկական Interjet-ը քանդել է SSJ100 չորս ինքնաթիռ եւ պահեստամասերի վերածել

09:10   18 Հունվար 2018    286

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, Մեքսիկական Interjet ավիաընկերությունն իր 22 հատ SSJ100 մակնիշի ինքնաթիռներից չորսը քանդել եւ պահեստամաս է օգտագործում մյուս ինքնաթիռների համար։

Ավիացիայում այդ երեւույթն անվանում են նավատորմի կանիբալիզացիա։ Ըկերությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ պահեստամասերի առաքման խնդիրների պատճառով։

Մեքսիկական ավիաընկերությունն առաջին SSJ100-ը ստացել էր 2013 թվականին։ Ինքնաթիռը ոչ միայն ներքին չվերթերէ իրականացնում, այլեւ թռչում է նաեւ դեպի ԱՄՆ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկակա  


Վերնագիրի այլ պիտակները