Գուտերեշը Իրանի միջուկային գործարքի օգտին է խոսել

09:22   18 Հունվար 2018    286

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Tass»-ին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի օգտին՝ նշելով, որ Իրանը համաձայնության շրջանակներում կատարում է իր պարտավորությունները:

«ԳՀՀԾ-ն կարեւոր ձեռքբերում է միջուկային զենքի տարածման կանխման եւ դիվանագիտության ոլորտում, ինչը նպաստել է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Գլխավոր քարտուղարը համոզված է, որ ԳՀՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապահովելու եւ իրանական ժողովրդին խոստացված շոշափելի տնտեսական օգուտները ապահովելու լավագույն միջոցն է», - ասվում է ՄԱԿ քարտուղարի գրասենյակի տարածված հայտարարության մեջ: Այն ընդգծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը «բազմիցս հաստատել է, որ Իրանը ԳՀՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները կատարում է միջուկային ոլորտում »:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել «գործարքի իրականացման հետ կապված հարցեր լուծել, պայմանագրի համաձայն ստեղծված մեխանիզմների միջոցով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերեշ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները