ԿԺԴՀ-ն դեռ չունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Թրամփ

09:39   18 Հունվար 2018    377

ԿԺԴՀ-ն իր զինանոցում դեռեւս չունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է հասնել Միացյալ Նահանգների տարածքին:

Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք դեռ չեն հասել դրան, բայց մոտ են: Եվ նրանք այդպիսի հրթիռի ստեղծմանն ամեն օր են մոտենում», - ասել է նա` մեկնաբանելով հրթիռային ծրագրի զարգացումը:

Թրամփը նաեւ նշել է, որ պատրաստ է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել:

«Ես կնստեի բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն վստահ չեմ, որ բանակցային սեղանի մոտ իմ ներկայությունը կլուծի խնդիրը », - ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը` մեկնաբանելով Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ ուղիղ երկխոսության հեռանկարը, այդ թվում, ամենաբարձր մակարդակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները