Շվեդիայում պայթյուն է որոտացել ոստիկանական շենքի մոտակայքում. VIDEO

10:03   18 Հունվար 2018    265

Շվեդիայի Մալմո քաղաքի ոստիկանական շենքի մոտակայքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են ոստիկանության շենքի ճակատային հատվածն ու բակում կայանված մի քանի մեքենաներ:

Ինչպես փոխանցում է Sydsvenskan-ը, դեպքը տեղի է ունեցել քաղաքի Ռոզենգորդ միկրոշրջանում: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Իրավապահները վստահ են, որ հարձակման թիրախը եղել է հենց ոստիկանության շենքը: Դեպքից հետո ձերբակալվել է 20 տարեկանին մոտ երկու երիտասարդ, որոնք կասկածվում են հարձակման իրականացման համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները