Ղազախստանում ավտոբուսի այրվելու հետևանքով 52 մարդ է զոհվել

11:59   18 Հունվար 2018    309

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «rbc.ru»-ին, Ղազախստանում ավտոբուսի այրվելու հետևանքով 52 մարդ է զոհվել:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երկրի Ակտյուբինսկի շրջանում: Ղազախստանի արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է, որ 5 հոգի կարողացել է դուրս գալ ավտոբուսից, իսկ մյուս 52-ը մահացել են տեղում:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10։30-ին, Երեւանի ժամանակով՝ 8։30-ին։ Ավտոբուսում եղել է 54 ուղեւոր եւ 2 վարորդ։

Նշվում է, որ բոլոր զոհերը Ուզբեկստանի քաղաքացիներ են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները