Սյունիքում բախվել են հայ զինծառայողներ տեղափոխող Урал-ը և ВАЗ 2107-ը. Լուսանկարներ
11:50
18 Հունվար 2018
481
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Հայաստանի ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Մահացածները հայր ու որդի էին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Урал-ը, որով զինվորներ էին տեղափոխվում, հաշվառված է Հայաստանի ՊՆ հաշվեկշռում։