Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում անցկացված քվեարկությունից հետո:
Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին, որը պետք Է Եվրամիության օրենքները փոխարինի ներքին բրիտանական օրենքներով այն բանից հետո, երբ երկիրը 2019 թվականի մարտին դուրս կգա Եվրամիության կազմից, քվեարկել Է 324 պատգամավոր: Դրա դեմ հանդես Է եկել 295 ժողովրդական ընտրյալ:
«Մենք ուրախ ենք, որ օրինագիծը խորհրդարանով հաջողությամբ անցավ իր ուղու այս փուլը: Դա շատ կարեւոր օրենսդրական ակտ Է, որի նպատակը (Եվրամիությունից) դուրս գալուց հետո առավելագույն որոշակիության հաստատումն Է քաղաքացիների եւ գործարարության ներկայացուցիչների համար»,- հայտարարել Է Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս քվեարկությունից հետո օրինագիծը կներկայացվի Լորդերի պալատի քննարկմանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մեծ-Բրիտանիա
Brexit