ՌԴ դեմ նոր պատժամիջոցները կվնասեն հայ-ռուսական հարաբերությունները. Ռադզիխովսկի

12:44   18 Հունվար 2018    471

Ռուսաստանի դեմ արեւմտյան նոր պատժամիջոցները բացասական կանդրադառնան ոչ միայն Ռուսաստանի, այլ այն երկրների տնտեսությունների վրա, որոնց տնտեսության մասնակի հոգածությունը Ռուսաստանն իր վրա է վերցրել, ասել է ռուս քաղաքագետ Լեոնիդ Ռադզիխովսկին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպասվում է, որ պատժամիջոցներն ամերիկյան կոնգրեսում կհաստատվեն 2018-ի փետրվարի սկզբին, իսկ Ռուսաստանը փող չունի եւ, հետեւաբար, Հայաստանին եւ մյուս երկրներին հատկացվող օգնության չափը կկրճատվի, հավելել է քաղաքագետը:

«Իհարկե, ինչ-որ ծայրահեղ պահի Մոսկվան մեկ անգամ օգնություն կարող է առաջարկել, բայց մշտական օգնությունն աստիճանաբար կդադարի: Իսկ դա կբերի այդ երկրների հետ ՌԴ հարաբերությունների վատթարացման: Եվ հարցը միայն պատժամիջոցները չեն՝ ընդհանրապես Ռուսաստանի տնտեսությունը լճացման փուլում է եւ բյուջեի եկամուտները նվազել են: Դա նշանակում է՝ դրան ուղիղ համեմատական Ռուսաստանի ազդեցությունն ԱՊՀ տարածքում կնվազի»,- ասել է Ռադզիխովսկին:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կանդրադառնան ռազմական ոլորտին, սակայն նույնիսկ այդ իրավիճակում Ռուսաստանն ի վիճակի կլինի ռազմական գործողություններ իրականացնել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում:

«Բավական է միայն այն, որ Ռուսաստանի ԶՈՒ-ն Սիրիայում է արդեն 2 տարի եւ առանց որեւէ դժվարության»,- պնդել է քաղաքագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Ռադզիխովսկի  


Վերնագիրի այլ պիտակները