Սպիտակ տանը նշել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման արժեքը

12:59   18 Հունվար 2018    412

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ԱՄՆ-ին մինչեւ 20 մլրդ դոլար կարժենա, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկային պատի շինարարության համար վճարել ստիպելու հույսը չի կորցնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ադմինիստրացիայի ղեկավար Ջոն Քելլին:

ԱՄՆ նախագահի՝ պատի կառուցման հարցում հայացքները «շարունակում են զարգացում ապրել», նշել է Քելլին: Ընդ որում, վերջինիս խոսքով, Թրամփը ուսումնասիրում է Մեքսիկայի կողմից պատի շինարարության համար վճարելու տարբերակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները