Ուլյուկաեւը մեկուսարանում յոգայով է զբաղվել

13:39   18 Հունվար 2018    276

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Մոսկվա»-ին, տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որին դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 15-ին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, մեկուսարանում զբաղվել է յոգայով:

«Ուլյուկաեւին յոգայի գորգ են փոխանցել, նա արդեն պարապում է», - ասել է աղբյուրը: Նա նշել է, որ Ալեքսեյ Ուլյուկաեւը լավ տրամադրություն ունի եւ «նրա մոտ ամեն ինչ լավ է»:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Ուլյուկաեւը պահվում է «Մատրոսսկայա տիշինայում» (հատուկ կատեգորիայի մեկուսարան, որը նաեւ հայտնի է որպես «Կրեմլի բանտ») տեղակայված երեք բանտախոցով 99/1 մեկուսարանում: Բացի Ուլյուկաեւից, այնտեղ կա եւս երկու քաղաքացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուլյուկաեւ  


Վերնագիրի այլ պիտակները