Ռումինիայում ԱՄՆ ՀՊՀ համալիրին ոչխարների հոտն է սպառնում

13:45   18 Հունվար 2018    270

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NDTV»-ին, Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարեւորագույն բազաներից մեկը, որը տեղակայված է Ռումինիայի հարավային Դեւեսելու քաղաքում տեղացի ֆերմերի ոչխարի հոտի պատճառով վտանգի տակ է հայտնվել:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ամերիկացիների ժամանումից առաջ կենդանիները «առանց որեւէ խնդիրների արածում էին»: «Ոչխարները նման չեն մարդկանց: Նրանք չեն ենթարկվում կանոններին, գնում են այնտեղ, որտեղ տեղադրված են ակտիվ անվտանգության սենսորները, դիպչում են ցանկապատերին եւ գործի են դնում ազդանշանը», - ասել է նա:

ԱՄՆ զինվորականներին, որոնք բազան օգտագործում են Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համալիրների դիսլոկացիայի համար, նման հարեւանները դուր չեն գալիս: Դեռ 2014-ին նրանք դիմել էին երկրի կառավարությանը բողոքով, որ ռազմավարական օբյեկտից 10 մետր հեռու փարախի տեղակայումը լրջորեն խախտում է անվտանգության պահանջները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները