ԵՄ-ն եւ Թուրքիան մարտին բարձր մակարդակով հանդիպում են նախատեսում

13:59   18 Հունվար 2018    318

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Welt »-ին, Եվրամիությունը եւ Թուրքիան մտադիր են այս տարվա մարտին բարձր մակարդակով հանդիպում անցկացնել:

Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Հրատարակության համաձայն՝ գագաթաժողովը կարող է անցկացվել Բրյուսելում կամ Սոֆիայում: Հնարավոր թեմաներից են ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, միգրացիան, ուսանողների փոխանակումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները