Թիլերսոնն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ծրագրում է Թրամփի թվիթերով

14:15   18 Հունվար 2018    291

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը պատմել է, որ տպում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերը և ուշադրության առնում դրանք պետության արտաքին քաղաքականությունը ծրագրելիս։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա Ստենֆորդի համալսարանում պատմել է Քոնդոլիզա Ռայսին, ով ժամանակին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, իսկ հիմա դասավանդում է այդ բուհում։

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, պետքարտուղարն անձամբ չի օգտվում սոցցանցերից, իսկ Թրամփի թվիթերը տպելու հարցով դիմում իր ենթականերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները