Ղազախստանում այրված ավտոբուսի տերն ուղեւորափոխադրումներ կատարելու լիցենզիա չի ունեցել

15:41   18 Հունվար 2018    288

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում հինգշաբթի առավոտյան 52 մարդու մահվան պատճառ դարձած այրված ավտոբուսի սեփականատերն ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա չի ունեցել, հաղորդում է երկրի ներդրումների եւ զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

«Kassbohrer Setra Х335РСМ 59 տեղանոց ավտոբուս, սեփականատերը՝ Մեխթիեւ Օրդուխան Սաբիրօղլի, թողարկման տարեթիվը՝ 1989 թվական․ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտների ցանկում գրանցված չէ։ Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա չի ստացել (հնարավոր է՝ վարձակալության պայմանագրով աշխատած լինի),-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ պարտադիր տեխզննում ավտոբուսն անցել է 2015 թվականի օգոստոսի 17-ին, դրա ժամկետը լրացել էր 2016 թվականի փետրվարի 17-ին։

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանի Սամարա-Շիմքենդ ավտոճանապարհին հինգշաբթի առավոտյան այրվել է ավտոբուս, որում եղել են 57 մարդ, այդ թվում՝ երկու վարորդները։ Ղազախստանյան իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 52 մարդ, եւս հինգին՝ երկու վարորդներին եւ 3 ուղեւորներին հաջողվել է փրկվել, նրանք թեթեւ աստիճանի այրվածքներ են ստացել։ Նախնական տվյալներով՝ ուղեւորները Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել, վարորդները՝ ղախախստանցիներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները