Մամեդյարովի համանախագահների hետ հանդիպումը սկսվեց

15:43   18 Հունվար 2018    385

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Անդրեյ Շխոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստանի Ֆեդերացիա) հանդիպումը մեկնարկել է Լեհաստանի Կրակով քաղաքում:

Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմետ Հաջիեւը «Twitter» էջում է տեղեկացրել, հաղորդում է Hayatsk.info-ն։

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Նշենք, որ այսօր Կրակովում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մամեդյարով   ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները