Ֆիլիպիններում հրաբխի պատճառով մոտ 40 հազար մարդ լքել են իրենց տները

16:02   18 Հունվար 2018    248

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով շուրջ 40 հազար մարդ ստիպված էր լքել իրենց տները, նշվում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր 12 հազար մարդու տարհանման մասին: «Հունվարի 17-ի դրությամբ ընդհանուր առմամբ 9.480 ընտանիք/38939 մարդ է տարհանվել եւ ներկայումս գտնվում է էվակուացման 30 կենտրոններում», - նշվում է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին  


Վերնագիրի այլ պիտակները