Տրապիզոնում թռիչքուղուց դուրս եկած օդանավը կռունկներով փորձում են փրկել. VIDEO

16:45   18 Հունվար 2018    115

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայանում հունվարի 14–ին վայրէջքի ժամանակ թռիչքուղուց դուրս եկած եւ ժայռից դեպի ծով կախված օդանավը փրկելու աշխատանքներին արդեն հունվարի 18–ին միացել են ծանրաքաշ վերամբարձ կռունկներ։

Օդանավի մեջ եղել են 162 ուղեւոր եւ անձնակազմը, որոնց ոչ մի բան չի պատահել եւ փրկարարների օգնությամբ դուրս են բերվել վթարված օդանավից։

Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։ Տրապիզոնի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքներ սպասարկելը մինչ վթարված օդանավին ժայռից կախված վիճակից հանելը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Տրապիզոն  


Վերնագիրի այլ պիտակները