Մեկնարկել է ԱԳՆ ղեկավարների հանդիպումը. Լուսանկար

16:54   18 Հունվար 2018    524

Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk. info- ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը:

«Ադրբեջանը առարկայական և տրամաբանական բանակցությունների անցկացման կողմնակից է», - գրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մամեդյարով   Հայաստան   Նալբանդյան  


Վերնագիրի այլ պիտակները