Գիտնականները պարզել են, թե ինչն է իրականում սպանել ացտեկներին

17:01   18 Հունվար 2018    316

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NY Post»-ին, համաճարակի ժամանակ սկսվում էր ծանր տենդ, գլխացավեր, քթից , բերանից և աչքերից արյունահոսություն:

1545 թվականին Կենտրոնական Մեքսիկա, որտեղ ապրում էին ացտեկները, եկավ տիֆային «աղիքային տենդը»՝ կոկոլիզտլի անունով, որը 5 տարվա ընթացքում կրճատեց հնդկացիական ժողովրդի քանակը 15 միլիոնով: Արդյունքում ազգաբնակչության 80%-ը մահացավ:

Մինչև վերջերս հետազոտողները չէին կարողանում հասկանալ, թե ինչով էր պայմանավորված այդ վտանգավոր տենդը: Սակայն այժմ, կմախքների ԴՆԹ-ի վերծանումը թույլ է տվել գիտնականներին մի կողմ դնել մի շարք սուր վարակիչ հիվանդությունների՝ կարմրուկ, գրիպ, ծաղիկ, տարբերակները: Տիֆոիդ «աղիքային տենդը» հնարավոր է եղել պարզել մահացածների ատամների ԴՆԹ-ով: Գիտական աշխատանքի արդյունքները տպագրվել են Nature Ecology and Evolution ամսագրում:

1545-1550 թվականներին կոկոլիզտլին համաճարակներից մեկն է եղել, որ բռնկվել է Մեքսիկայում՝ եվրոպացիների գալուց հետո: Նա երեք համաճարակներից երկրորդն էր, որոնք բերել են մարդկանց մասսայական մահվան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները