ԱՄԷ-ն բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

17:25   18 Հունվար 2018    270

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Արաբական Միացյալ Էմիրությունները բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ասելով, որ Քաթարի ռազմական ինքնաթիռները «որսացել» են իր քաղաքացիական ինքնաթիռները՝ անհիմն կերպով սրելով տարածաշրջանային կոնֆլիկտը:

Քաթարի իշխանությունները հերքել են Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական երկու ինքնաթիռ «որսալու» վերաբերյալ ԱՄԷ-ի մեղադրանքները:

ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտնել էր քաթարական ռազմաօդային ուժերի կողմից ուղևորատար ինքնաթիռ «որսալու մասին» և տեղի ունեցածն անվանել միջազգային պայմանավորվածությունների աղաղակող խախտում:

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռները կանոնավոր չվերթ էին իրականացնում դեպի Բահրեյն:

Բողոքն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահներին: Բողոքում նշվում է, որ այդ քայլը վտանգ է ներկայացնում քաղաքացիական չվերթների անվտանգության համար և խախտում է միջազգային իրավունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   ՄԱԿ   Քաթար  


Վերնագիրի այլ պիտակները